Ինչպես հայտնի է, Սյամոն ու ընկերները, որոնց շարքերում են նիկոլական թափոնները, արդարացնելու համար իրենց պարտվողական, դավաճանական կեցվածքը, ուղղակիորեն հայտարարում կամ ակնարկում են, որ եթե բաց պահեն Արցախի հարցը, եթե Հայստանում սկսեն գործել Արցախի պետական ինստիտուտները վտարանդի կարգավիճակում, ապա դա կարող է հանգեցնել «խաղաղության օրակարգի» ձախողման, իսկ Ադրբեջանն էլ կստանա լեգիտիմ հիմք՝ ռազմական ոտնձգություն կատարելու այս անգամ արդեն ՀՀ սուվերեն տերիտորիայի դեմ: Սյամոյի ու մյուսների քարոզչական մեխը հենց դա է, որով նախևառաջ լուծվում է բնակչությանը վախի մեջ պահելու հարցը, որը, ըստ սյամոների, պետք է հեշտացնի Նիկոլի՝ Հայաստանը ոտքով-ձեռքով թուքին հանձնելու գործը: 

 

Սակայն արդյոք այդ քարոզչական թեզը կապ ունի՞ իրականությա հետ, թե՞Սյամոյի բնական բացվածքից թռած միֆ է, որին չարժե տրվել: 

 

Իրականություն այն է, որ Արդբեջանը երբեք չի թաքցնում իր ծրագրերը: Այդ ծրագիրն Երևանը «Էրիվան» դարձնելն է, իսկ պլան մինիմումը՝ Սյունիքը վերցնելը:  Ադրբեջանից հնչող վերջին հայտարարությունները վկայում են, որ Բաքուն մտադիր է հակամարտութունը տեղափոխել Հայաստանի տարածք, ինչը նշանակում է մեկ բան՝ Արցախի հարցը թաղելու իշխանությունների փորձերը ոչնչով չեն  կարող արդարացվել, չկան նույնիսկ նվազագույն հիմքեր՝ պետական քարոզչամեքենայի կողմից առաջ քաշվող թեզերը կենսունակ համարելու, հիմնավոր կարծելու: Պարզապաես չկան այդպիսք, բացակայում են այնպես, ինչպես բարոյականությունը՝ Սյամոյի կյանքից: 

 

Ադրբեջանը, եթե հարձակվելու վերաբերյալ ունենա պլաններ, իսկ նման պլաններ կան, ուղղակի սպասում են հարմար առիթի ու բարենպաստ աշխարհաքաղաքական պահի, հարձակումը տեղի է ունենալու: Ավելին՝ հենց Հայաստանի պարտվողական կեցվածքն է,որ խրախուսելու է Իլհամին՝ նվաճելու Հայատսանը, քանի որ գործ ունենք մի գազանի հետ, որին կարելի է հեռու վանել բացառապես «ժանիք ցույց տալով»: Եթե կարողանանք Արցախի թեման բաց պահել, ապա ապագայում հնարավոր կլինի նաև այդ հարցը թեկուզ ուժով լուծել ադրբեջանական հարձակման դեպքում, եթե, իհարկե, ուժներս պատի: Մինչդեռ Հակոբյան Աննան Սյամոյի ժանիքները վաղուց է հանել-շարել հետույքին, որ ծծելիս ցավ չպատճառի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել